National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.03.2015
Պրահայում պաշտոնապես բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսը
1 / 5

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մարտի 9-ին Չեխիայի Հանրապետության Երաժշտության ազգային թանգարանում մասնակցել է Չեխիայի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի հովանու ներքո «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացմանը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Չեխիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հայ համայնքների հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Չեխիայի հոգեւոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկան, Չեխիայի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոչեկը, Պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովան եւ Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Չեխիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, ինչպես նաեւ չեխական կողմի ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայ եւ չեխ ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի ամրապնդման համար Չեխիայի հոգեւոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկային, հայ-չեխական միջխորհրդարանական կապերի ամրապնդման, զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության գործում նշանակալի ավանդի համար Չեխիայի Պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովային եւ հայ-չեխական միջխորհրդարանական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում նշանակալի ավանդի համար Չեխիայի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով:

Նշենք, որ ԱԺ պատվիրակության կազմում են ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am